Ըստ Հենրիխ Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խաբում են՝ պնդելով, թե նախկինների ժամանակ հայկական կողմը սպառազինություն գնելու հնարավորություն չի ունեցել:
«Այդ ձայնագրությունն այն մասին է, որ ՀՀ-ն եւ Արցախը չեն պարտվել․ պարտվել է քաղաքական ղեկավարությունը, իսկ բանակներն այնպիսի կռիվ են տվել, որ ադրբեջանցիները կարծեն են՝ հնարավորություն չունեն։ Ըստ ձայնագրության՝ մենք մեջքից ենք հարված ստացել, այսինքն՝ դա քաղաքական պարտություն էր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ադրբեջանցի սպանված գնդապետի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը՝ ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց 2016թ․-ին Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ կուլիսների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ըստ Դանիելյանի՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խաբում են՝ պնդելով, թե նախկինների ժամանակ հայկական կողմը սպառազինություն գնելու հնարավորություն չի ունեցել։ Որպես օրինակ նա հիշեցրեց նույն Ալիեւի՝ պատերազմի ժամանակ արած խոստովանությունը՝ «աղքատ Հայաստանին որտեղի՞ց այդքան փող՝ զենք գնելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ