«Ազատություն». 2021-2022 թվականներին ադրբեջանական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։
«Հակառակորդն, ընդհանուր առմամբ, 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», – ասել է պատգամավորը։
Խաչատրյանն առաջին պաշտոնյան է, որ հրապարակում է այս թիվը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։ Մինչ այդ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։
127 քառակուսի կմ-ի օկուպացիայի մասին բարձրաձայնած Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն էլ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել, թե սեպտեմբերին քանի դիրք է անցել ադրբեջանական զինուժի հսկողության տակ, որտե՞ղ են տեղակայված դրանք, ռազմավարական ի՞նչ նշանակություն ունեն։ Այսօր էլ խոսնակ Արամ Թորոսյանը փոխանցեց՝ դեռևս ճշգրտման աշխատանքներ են անում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: