Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ Սյունիքի պաշտպանության միակ գործոնը դարձել է Իրանի դրոշը»․ Էդգար Ղազարյան

Հոկտեմբեր 24,2022 17:24

«Մինչեւ հիմա Երեւանից դուրս գլխավոր հյուպատոսություն ունեցել է միայն ՌԴ-ն, որովհետեւ Գյումրիում ռազմաբազա կա, եւ ՌԴ քաղաքացիներին հյուպատոսական ծառայություններ են մատուցվում։ Կապանում Իրանի հյուպատոսությունը, փաստորեն, երկրորդն է»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Անկախության շարժման» հիմնադիր, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության բացմանը։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Կապանում Իրանի քաղաքացիներ չկան, ի տարբերություն Գյումրիի օրինակի, հետեւաբար՝ Սյունիքում Իրանի հյուպատոսությունը բացվել է միայն քաղաքական նպատակներով․ «Եթե նկատել եք, ՀՀ-ի եւ Իրանի դրոշների մեջտեղում բարձր ձողի վրա Իրանի դրոշն է։ Կապանի օդանավակայանի տարածքում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Իրանը հատուկ բարձր դրոշ է դրել, որպեսզի ադրբեջանցիները տեսնեն։ Գուցե այդ դրոշը զսպի Սյունիքի վրա հարձակումը։ Ստացվում է, որ Սյունիքի պաշտպանության միակ գործոնը դարձել է Իրանի դրոշը։ Ընդ որում, երաշխիքը դեռ պարզ չէ, որովհետեւ Թուրքիան այսօր նորից հայտարարել է, որ Ադրբեջանին ապահովելու է անհրաժեշտ ռազմամթերքով»։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ եթե անգամ Իրանը պատրաստ է ռազմական միջամտությամբ կանխել ՀՀ-ի հետ իր սահմանների հնարավոր փոփոխությունը, ապա ոմանք պետք չէ անհարկի ուրախանան, որովհետեւ դա նոր պատերազմ է ենթադրում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31