Ադրբեջանը պատրաստ է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Երևան ձևաչափով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Այսօր տեղի ունեցավ մտքերի փոխանակություն (Վրաստանի վարչապետի հետ-խմբ.)՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև խորհրդակցությունների վերաբերյալ: Եթե Հայաստանը համաձայն է, ապա մենք նույնպես դրան պատրաստ ենք»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Վրաստանի հետ ռազմավարական հարաբերությունները հասել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի:
«Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները, կարելի է ասել, բարձրացրել են դաշնակցային մակարդակի, քանի որ մենք սերտորեն գործակցում ենք բազմաթիվ ուղղություններով: Միաժամանակ, համագործակցության երկկողմ ձևաչափը կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի, և ամբողջ Եվրոպայի համար»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Իր հերթին Վրաստանի վարչապետն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: «Ես և Վրաստանի կառավարությունը անում ենք հնարավոր ամեն բան խաղաղության համար: Տարածաշրջանում բարեկամական հարաբերությունները չեն հակասում համագործակցության որևէ ձևաչափի… , և ես համոզված եմ, որ մենք միասին կարող ենք շատ բան անել»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա հավելել է, որ Թբիլիսին սատարում է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությանը Հարավային Կովկասում եռակողմ ձևաչափով համագործակցության վերաբերյալ, որն առաջարկվել էր Պրահայում հոկտեմբերի 6-ին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ