«Ազատություն». Ադրբեջանի ոստիկանությունը վաղ առավոտից ձերբակալել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության մի շարք ակտիվիստների՝ նպատակ ունենալով կանխել այսօր Բաքվի քաղաքապետարանի շենքի առջև նախատեսված բողոքի ակցիան։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։
Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին նշել էր, որ բողոքի գործողության մասնակիցներն անդրադառնալու են շարքային ադրբեջանցիներին հուզող մի շարք թեմաների ևս՝ այդ թվում 44-օրյա պատերազմի մասնակիցների ինքնասպանություններին։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: