Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ անվտանգային հարցերը» թեմայի շուրջ լսում-քննարկումներ կազմակերպել. «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնող խումբը դիմել է ԱԺ նախագահին և ԱԺ հանձնաժողովներին

Հոկտեմբեր 24,2022 16:04

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից» համախմբման նախաձեռնող խումբը դիմում է հղել՝

ՀՀ Ազգային ժողովի նախագահ պրն. Ալեն Սիմոնյանին,

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Էդուարդ Աղաջանյանին,

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական Հանձնաժողովի նախագահ պրն. Անդրանիկ Քոչարյանին,

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Վլադիմիր Վարդանյանին,

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի Մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Վաղարշակ Հակոբյանին,

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային Հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիկին Թագուհի Թովմասյանին,

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար պրն. Հայկ Կոնջորյանին,

խնդրելով կազմակերպել խորհրդարանական լսում-քննարկումներ «ՀՀ անվտանգային հարցերը» թեմայի շուրջ:

Դիմումից հատված.

«Հարգելի պարոնայք, հարգելի տիկին,

Դիմում ենք Ձեզ՝ խնդրելով ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչությունների, ՀՀ Ազգային ժողովի, մասնավորապես՝ վերոնշյալ հանձնաժողովների եւ դիմող՝ «Դուրս ՀԱՊԿ-ից» խմբի մասնակցությամբ կազմակերպել խորհրդարանական լսում-քննարկումներ «ՀՀ անվտանգային հարցերը» թեմայի շուրջ, մասնավորապես՝ վերջին իրադարձությունների շրջանակներում ՀԱՊԿ կառույցից Հայաստանի Հանրապետության ելքի անհրաժեշտության շուրջ ձևավորված հանրային պահանջի վերաբերյալ։

Առաջարկվող լսումների կենսական անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության այսօրվա անվտանգային մարտահրավերների հրատապությունից։ Լսումները հնարավորություն կտան քննարկման և առաջարկների հանրայնացման օգնությամբ կանխորոշել ՀՀ անվտանգային լուծումները՝ մեր Պետության դեմ ագրեսիանները դիմակայելու, ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ակնհայտ և քողարկված սպառնալիքներն ու ոտնձգությունները չեզոքացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցերում։

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առավել հուզող հարցը դա ՀՀ անվտանգության և դաշնակցային հարաբերությունների ներկա և ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն։

ՀՀ-ում գործում է խորհրդարանական կառավարման համակարգ, որի պայմաններում պետական մարմինների գործողությունների, կայացվող որոշումների, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման քայլերի քննարկման լավագույն հարթակը ՀՀ խորհրդարանն է։ Վերջինս պետք է սահմանի եւ կիրառի իրեն տրված լիազորությունները՝ երաշխավորելու ՀՀ անվտանգային հարցերը եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարումը։ Տվյալ պայմաններում հանրային նման կարեւորության հարցին ԱԺ քննարկման հնարավորություն տալը ինչպես քաղաքացիների, այնպես էլ տարբեր քաղաքական եւ քաղաքացիական խմբերի ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով տրված լեգիտիմ իրավունքն է։»

«Դուրս ՀԱՊԿ-ից» համախմբման նախաձեռնող խմբի անդամներն են հետևյալ կուսակցությունները, ՀԿ-ներն ու անհատները։

Դիմումը բաց է միանալու և տարածելու համար։

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Կանաչ Հայաստան» ՀԿ

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանի Եվրոպական Կուսակցություն

«ՁԱՅՆ» լիբերթար պահպանողական կուսակցություն

պրն. Ազատ Արշակյան

պրն. Էդգար Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31