Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդունեցի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։
Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսեց այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար։
2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով։
Կարդացեք նաև
Գոհունակությունը հայտնելով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարզի տարբեր համայնքներում և բնակավայերում ցուցաբերվող տարատեսակ աջակցությունների համար՝ առանձնացրել եմ այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։
Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար։