Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված: Իսկ նախորդ օրը Հայաստանի հավաքականից ռինգ մտած երեք բռնցքամարտիկներն էլ հաղթանակ են տարել, ընդ որում երեքն էլ՝ ֆրանսիացիների նկատմամբ:
Նախ, 57 կգ քաշային կարգում Սամուել Կիստոհուրի-Արթուր Բազեյան մենամարտը երկրորդ ռաունդում դադարեցվել եւ հաղթանակը մեր մարզիկին է շնորհվել ֆրանսիացու՝ ճակատի պատռվածքի եւ չդադարող արյունահոսության պատճառով:
Այնուհետեւ, 92 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը պարտության է մատնել Սոհեբ Բաուֆիային: Իսկ օրվա հաղթանակների վերջակետը դրել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որը շանս չի թողել Ջամիլի-Դինի Աբուդու Մոինդզեին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ