Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք։
Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։
Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Կարդացեք նաև
Խստացված վերահսկողական ստուգայցերը շարունակական են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին