Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի գագաթնաժողովների նպատակն ու վերջնարդյունքը խիստ կարևոր են, սակայն հիշյալ թերություններով ժողովի օգտակարությունը՝ որոշապես ոչ շահեկան․ Տ․ Եսայի քհն․ Արթենյան

Հոկտեմբեր 24,2022 13:10

 «Առավոտի» հարցին պատասխանում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը օրերս հրապարակայնորեն հայտնեցին հոկտեմբերի 28-31-ը կազմակերպվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Եկեղեցու մասնակցության աննպատակահարմարության մասին։ Այդ առնչությամբ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարեց, որ Զարեհ Սինանյանը Նորին Սրբության հետ հանդիպման ժամանակ նկատել է վերջինիս՝ գագաթնաժողովի առնչությամբ բացասական նախատրամադրվածությունն ու այդ պատճառով Մայր Աթոռին կազմակերպչական աշխատանքներին չեն ներգրավել: Ի՞նչ կասեք այս մասին։ Եվ ինչո՞ւ Մայր Աթոռը նպատակահարմար չնկատեց մասնակցել գագաթնաժողովին։

– Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունների հայտարարություններում հանգամանորեն ներկայացված են այդ որոշման պատճառները՝ տարակուսանք արտահայտելով համահայկական ավանդական կազմակերպությունների և ազգային կյանքում նշանակալի ավանդ ունեցող անձանց ներկայացվածության, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում քննարկման համար ընդգրկված նյութերի առումով, նշելով կազմակերպչական աշխատանքներում Եկեղեցու ներգրավված չլինելը և ազգային կյանքում նոր զգայունությունների ու լարվածության ստեղծումը։

Օգոստոսի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել կազմակերպական աշխատանքները և ծրագիրը՝ փաթեթը, որի մասին խոսվում է: Վեհափառ Հայրապետը իր վերապահությունն է հայտնել մասնակցության առնչությամբ՝ նկատի ունենալով նման մոտեցումով ժողովի անարդյունավետությունը և Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը: Այսպիսի գագաթնաժողովների նպատակն ու վերջնարդյունքը խիստ կարևոր են, սակայն հիշյալ թերություններով ժողովի օգտակարությունը՝ որոշապես ոչ շահեկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31