Shamshyan.com. Հոկտեմբերի 23-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16․40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել Իզմիրլյան բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ն․ Ղուշչյանը Տավուշի փոխմարզպետն է:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: