Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախութիւն» պարբերականի 35-ամեակը

Հոկտեմբեր 24,2022 12:00

2022 թ. հոկտեմբերի 24 -ին լրանում է նորօրեայ Հայաստանի ազատ մամուլի առաջնեկ «Անկախութիւն» պարբերականի 35-ամեակը։ Այս թեմայով հետաքրքիր փաստեր եմ ներկայացրել դեռեւս 2019 թուականի՝ «Անկախութիւն պարբերականի 32 -ամեակն է» յօդուածիս մէջ։ 3 տարի անց շարունակում եմ՝ փորձելով խուսափել կրկնութիւններից, բացի նրանից, որ այդ գործն առաջին հերթին նպատակ ուներ Հայ հասարակութեանը պատրաստել անկախ երկրում ապրելու գաղափարին։

«Անկախութիւն» -ը հրատարակելու գլխաւոր պատասխանատուներն են՝ Ազգային ինքնորոշում միաւորման հիմնադիրներ Պարոյր Հայրիկեանը, Մովսէս Գորգիսեանը, Մեխակ Գաբրիելեանը, Ռազմիկ Մարկոսեանը եւ Սուսաննա Աւագեանը։ Նշուած գործիչներից որեւէ մէկին, ինչ բանով առանձնացնել հնարավոր չէ, քանզի ամեն մէկն առաւելագոյն չափով անում էր այն, ինչ կարող էր։
Չնայեած դրան՝ Հայրիկեանն իմ հետ զրոյցում նշեց, որ «Մովսէս Գորգիսեանը չափազանց եռանդաշատ մարդ էր, ու նրա այդ գործնականութիւնը իր նպաստն էր բերում։ Կազմակերպական աշխատանքների հիմնական մասը Մեխակն էր անում, բայց Մեխակ Գաբրիելեանը եւ Գորգիսեանը այդ փուլում անբաժանելի էին։ Ակնյայտ էր, որ Գորգիսեանը խնդիրներին արագ ընթացք տալու եւ արագ լուծումներ գտնելու բացառիկ շնորհով էր օժտուած»։

Մեխակ Գաբրիելեանն իր հերթին ասաց, որ իրենք դա անում էին յանուն պետականութեան վերականգնման, որպէսզի այն դառնար հանրութեան պահանջ, այլ ոչ թէ փառքի։ Նա համոզուած է, որ չնայեած այս բարդ իրավիճակին՝ իրենց սերունդը տեսնելու է Հայաստանի մեծ վերածնունդը։

Պատմական այդ կարեւոր փուլում պայքարողների մեծ մասն «Անկախութեան» հրատարակումը համարում էին ժամանակից շուտ արուող մի բան։ Պարոյր Հայրիկեանը դեռեւս 1976 թ. իր գրած «Ազգային միացեալ կուսակցութիւնը իր գոյութեան 10-րդ տարում» յօդուածաշարով ընգծում էր այս գործը սկսելու իր պատրաստակամութիւնը։

Այս մասին հետաքրքիր տեղեկութիւն ենք ստանում նաեւ Հայրիկեանի «Ազատութեան ճանապարհի բանտերում (Իմ բանտային յուշերից), հատոր Բ» գրքից։ 1976 թ. Մորդովիայի Սարանսկ քաղաքի ՊԱԿ -ի «քննչական մեկուսարան» կոչուած բանտում չեկիստներին պատասխանելիս նա անկեղծ էր. «Դուք ճիշտ եք, որ ես չէմ խաբի ու դրա համար էլ հիմիկուանից ասում եմ, որ ես Հայաստանի անկախութեան գաղափարը սխալ չէմ համարում ու առաջին իսկ հնարաւորութեան դէպքում ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ անունով թերթ եմ հրատարակելու»։

Այս ամենը հաշուի առնելով, ԽՍՀՄ իշխանութիւնները անկախականներին գնդակահարում էին, բանտ էին ուղարկում ու աքսորում՝ ուշացնելով մեր ազգային զարթոնքը։ Պատմութիւնը ցոյց տուեց, որ դաժան պայքարում ՊԱԿ-ը կրեց ջախջախիչ պարտութիւն, իսկ մենք ոչ միայն հրատարակեցինք «Անկախութիւն» անունով թերթ, այլ վերականգնեցինք մեր պետականութիւնը՝ օրինական հանրաքուէի միջոցով։
«Անկախութիւն» պարբերականի հրատարակումը ոգեշնչեց ԽՍՀՄ տարբեր երկրների յայտնի այլախոհներին, որոնցից շատերը հետագայում պետականօրէն ճանաչուեցին իրենց երկրների ազգային հերոսներ (Վեաչեսլաւ Չոռնովիլ, Մերաբ Կոստավա եւ այլք)։

«Անկախութիւն» -ը մեծ դեր խաղաց նաեւ Արցախեան շարժման սկզբնամասում, օգնելով մեր ժողովրդին հասկանալ, որ արցախահայութեանը կարող է օգնել միայն անկախ Հայաստանը, հետեւաբար՝ անկախութիւնն առաջնահերթութիւն է։

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
Տիր հայագիտական կենտրոն

«Առավոտ» օրաթերթ
22.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31