Ալբանիայի Դյուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանի երեք մարզիկներից երկուսը մրցանակային տեղեր են զբաղեցրել:
20 տարեկան աղջիկների առաջնությունում Մերի Թումասյանը պոկում` 92 կգ, հրում`113 կգ, վարժություններում եւ երկամարտում` 205 կգ արդյունքով արժանացել է բրոնզի:
Մարգարիտա Առաքելյանը բավարարվել է չորրորդ արդյունքով 91+112ժ/=203 կգ:
Ավելի ուշ նույն տարիքային խմբում Պետրոս Պետրոսյանը 102 կգ քաշային կարգում երեք անգամ բարձրացել է պատվո պատվանդանի փոխչեմպիոնական աստիճան` արձանագրելով 160+200=360 կգ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ