Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում այսօր ավարտվող մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Թաիրբեկ Ժումաշբեկին եւ երկրորդ անգամ նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչումը:
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտի արգելքը հաղթահարելուց հետո ցավալիորեն պարտվեց մոլդովացի ըմբիշին ու անմասն մնաց մեդալից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ