Aravot.am-ի տեղեկություններով, 2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: Ըստ այդ գրության, Երևանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականի փետրվար ամսին քաղաքացի Ա.Պ.-ին են տրվել Երեւանի Վերին Անտառային փողոցի 125 հասցեում բնակելի տուն կառուցելու շինարարության թույլտվություններ:
2015 թվականի հոկտեմբերի 2-ին արդեն տրվել է նշված հասցեի շահագործման թույլտվություն, որից հետո 125 հասցեն փոփոխվել է 125/1 հասցեի և ստեղծվել է անշարժ գույք, որը ունի 6 բնակարան, 8 ավտոկայանատեղիներ և թվով 8 տարածք, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին հասցե:
Կատարվում է նախաքննություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ