Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Հովհաննիսյանը հաղթեց «Արծաթե գոտու» մեկնարկում

Հոկտեմբեր 23,2022 15:17

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը Սլովենիայում մեկնարկած «Արծաթե գոտի» անդրանիկ միջազգային մրցաշարում միավորների առավելությամբ հաղթեց Սլովենիայի ներկայացուցիչ Նիկ Նիկոլով Վեբերին:

Առաջին մրցափուլում սլովենացին չնչին առավելություն ստացավ բարձր հասակի շնորհիվ, սակայն հայաստանցին հետագայում գտավ հակաթույնը եւ բեկեց մարտի ընթացքը: Ավելին, Նարեկը երկրորդ ռաունդում նաեւ նոկդաունի ենթարկեց Վեբերին:

Ավաղ, մեր մյուս բռնցքամարտիկը`Համբարձում Հակոբյանը, պարտվեց իսպանացի մրցակցին ու դուրս մնաց պայքարից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31