Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Իրանը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում օտարերկրյա շահերի բազմազան և հակասական ներգրավումների վերաբերյալ. Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 23,2022 11:29

ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի թվիթերյան գրառումը բավական հետաքրքիր նրբերանգ ունի: Նախարարը նշել է. «Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ՝ Հարավային Կովկասի անվտանգության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանգծման, օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ»:

Կարծում եմ, այս գրառման բանալի բառերն են «…օտարերկրյա ուժերի չմիջամտության վերաբերյալ» ձևակերպումը:
Բավական տարողունակ միտք է, որով Իրանը պաշտոնապես իր մտահոգությունն է հայտնել Հարավային Կովկասում օտարերկրյա շահերի բազմազան և հակասական ներգրավումների վերաբերյալ: Հայաստանի իշխանություններն իրենց բաժին նեգատիվ դերակատարությունն են ունեցել այս հարցում, հատկապես որ տարբեր կողմերի տվել են հակադիր խոստումներ, որոնցից յուրաքանչյուրը հղի է սպառնալիքներով:

Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը, ինչի արդյունքում տարածաշրջանում եփվում է նոր պատերազմի կաթսան: Ընդ որում, հնարավոր այդ պատերազմն այս անգամ կարող է ներքաշել բոլոր արտաքին ուժերին:

Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի ռազմա-քաղաքական ծանրաբեռնվածությունը, Իրանը փորձում է ինքնուրույն կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը, որը սպառնալիք է նաև Իրանի համար: Ընդ որում, դատելով զորավարժությունների մասշտաբից և ուղղություններից` ԻԻՀ տրամադրվածությունն առավել քան լուրջ է:

Հուսանք, որ հավաքական Արևմուտքը թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով չի գեներացնի այնպիսի գործընթաց, որտեղ կապիտուլյանտները հանուն իրենց թշվառ իշխանությունը պահելու` նորից դառնան մարդկային ու տարածքային հսկայական կորուստների պատճառ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31