Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 23,2022 10:16

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերադառնում ենք Տավուշից: Խիստ հագեցած օր էր: Վաղ առավոտից ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Արթուր Խաչատրյանի, Արգիշտի Գեւորգյանի, Գառնիկ Դանիելյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ընկերների հետ այցելեցինք Բերդ եւ Իջեւան քաղաքներ, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներ:

Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, Բանակ, Արցախ: Թեեւ կային բազում այլ հարցեր, որոնց կանդրադառնանք հետագայում: Ուրախ էինք, որ Բերդում մեզ դիմավորեց օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը: Նրան պարբերաբար այցելում էինք բանտում:

Քաղբանտարկյալ Հարություն Մանուչարյանը մինչեւ վերջ էլ գործարքի չգնաց բռնատիրական իշխանության հետ: Այցը յուրահատուկ էր նաեւ այլ հանգամանքով պայմանավորված: ԱԺ մեր նորընտիր պատգամավորների՝ Արգիշտի Գեւորգյանի ու Իջեւանից Գառնիկ Դանիելյանի համար այդ կարգավիճակում առաջինն էր: Ու չեմ բացի փակագծեր, բայց ասեմ՝ որքա՜ն եմ սիրում ու հպարտանում մեր դաշնակցական ընկերներով ու խմբերով՝ չինարցի, այգեձորցի, իջեւանցի, բերդեցի… ու նաեւ Դաշնակցության մեր երիտասարդականի իմ արդեն հարազատ զավակ դարձած անդամներով: Խոնարհ հերոսներ, որոնք անգամ մեկ լուսանկար անելն են արգելում: Վերադառնում ենք նորանոր մտահոգություններով ու նորացված վճռականությամբ ու նպատակով՝ Դիմադրություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31