Դյուրրեսում Հայաստանը ներկայացնող 20-ամյա 96 կգ քաշային ծանրորդ Գառնիկ Կարապետյանը բոլոր ոսկիները նվաճելուց հետո պարգեւատրման արարողության ժամանակ ի նշան մարզական համերաշխության ձեռքը պարզեց` շնորհավորելու երկամարտում իրենից 27 կգ պակաս քաշ բարձրացրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած թուրք Եմրե Օզթուրքին: Սակայն վերջինը դրսեւորելով ոչ մարզական վարքագիծ`հրաժարվեց սեղմել իրեն մեծահոգաբար պարզված ձեռքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ