«Առաջարկում ենք տնտեսական զարգացման հայեցակարգ․ ՀՀ-ն վարում է զարգացման ազգային, շուկային տնտեսական մոդել՝ գերմանական մոդել, և դա մեր Սահմանադրության մեջ ֆիքսված է։ Դրա վրա հիմնված նախահարձակ, հավակնոտ տնտեսական քաղաքականություն պետք է վարել»,-«Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողովի եզրափակիչ պլենար նիստի ժամանակ հայտարարեց «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն – ինստիտուտի փորձագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա ցավով նշեց՝ 32 տարիների ընթացքում դեռևս չունենք տնտեսության զարգացման տեսլական ու կարծիք հայտնեց․ «ՀՀ տնտեսությունը չի կարող զարգանալ տարերայնորեն։ Պետք է ունենա հեռանկարային զարգացման ռազմավարություն՝ իր հստակ տեսլականով և հայեցակետով։ Դա էլ անում է «Արարատյան ալյանսը»։ Տնտեսագետի համոզմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման ճանապարհը ինդուստրիալ հիմքերի վրա գյուղատնտեսության կայացումն ու հայ գյուղի վերականգնումն ու զարգացումն է։ Թաթուլ Մանասերյանը վստահեցրեց․ «Պետք է հետևողականորեն կիրառել գիտական, տեխնոլոգիական նորամուծությունների վերջին նվաճումները և հասնել գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ