Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում միավորների կրկնակի առավելությամբ` 8:4, հաղթեց թուրք Համզա Ալաջային ու նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի կոչումը:
Իր հաշվարկում բրոնզե մեդալ գրանցեց 79 կգ քաշային Արման Ավագյանը: Նա սկզբում սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ շվեյցարացի մրցակցի նկատմամբ, ապա բրոնզի համար գոտեմարտում պարտության մատնեց հույն ըմբիշին:
Կարդացեք նաև
Վաղը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է մեր մյուս անվանի ըմբիշը` 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, իսկ Հրայր Ալիխանյանը մրցագորգ է մտնելու սփոփիչ գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ