Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի սպանված գնդապետի բացառիկ ձայնագրությունը․ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ․ Yerkir.am

Հոկտեմբեր 22,2022 23:15

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։

Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ։

Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։

Այս ձայնագրությունը կարևոր է նաև հայ հասարակության մեջ սեփական բանակի նկատմամբ վստահության բարձրացման տեսանկյունից՝ չնայած հայաստանյան իշխանությունների՝ բանակը քանդելուն և հեղինակազրկելուն ուղղված շարունակական քայլերին։

Ստորև ներկայացնում ենք Yerkir.am-ի կողմից ձայնագրության թարգմանությունը (որոշակի կրճատումներով)։

Պատրաստություն պատերազմին

Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը (պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ) մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր, որ թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տանք։ Միայն թե զեկուցեն Գերագույն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայությունը ապահովել ենք և պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցույց տանք։

Մեր հրամանատարն էլ չէր ցանկանում դա անել, սկսեցին (Հասանովը) նրան վիրավորել. «Պամպերս հագիր դու, վախկոտ»։ Նա էլ ասում էր. «Ես վախկոտ չեմ, պրոֆեսիոնալ զինվորական եմ։ Ես եթե հարձակվում եմ, պետք է եռապատիկ առավելություն ունենամ, որպեսզի զինվորներս շատ չմեռնեն»։ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ։ Որովհետև կորուստ տալով թուլանում ես։ Թշնամին պաշտպանության է նստած և 30 տարվա պաշտպանական համակարգ ունի։ Նրանք էլ մեզ ստիպում էին, որպեսզի օգոստոսին, Թովուզի դեպքերին (Տավուշում հուլիսյան բախումներ), ՊՆ-ի հաղորդագրություններում թշնամու քանակը քիչ ցույց տայինք։

Եթե թուրքերը չգային… Թուրքերը եկան, նրանց ոչ մի բան չկարողացավ ասել։ Ի՞նչ էր ասելու։ Բահթիյար փաշան (նկատի ունի Բահթիյար Էրսոյին՝ Ադրբեջանում թուրքական զորակազմի հրամանտար, թուրքական ցամաքային զորքերի օպերատիվ գծով հրամանատար, գեներալ-մայոր) կգնա ու Էրդողանին կպատմի, նա էլ կասի, եղբայր, քեզ խաբում են, այդպես չէ։ Նրանից հետո Բայրաքթարը (ԱԹՍ) եկավ։ Բայրաքթարը չգար, առավելություն չէինք կարողանա ապահովեինք։ Հարձակման ժամանակ անհաջողություն կկրեինք։

Մոբիլիզացիա

-Ինչպես է անցել մոբիլիզացիան…

-Դրանք խայտառակ վիճակում են։ Ինչպես արդեն ասացի, ցուցակներում ասվում էր, որ պետք է զորակոչվեն վերջին 3 տարում զորացրվածները, ովքեր չեն մոռացել զենք բռնել, կռվել։ Բայց նրանք բերեցին 2005, 2006, 2008 թ. զորացրվածներին, զորացրվել են 10-15 տարի առաջ։ Նրանք ոչինչ չեն հիշում ծառայությունից։ Նաև նրանց ֆիզիկական հնարավորություններն են թուլացել, նրանք արդեն տարիքով են։ Ինձ (սեպտեմբերի) 21-ին (մոբիլիզացված զորք) բերեցին, 26-ի գիշերը հարձակման անցա։ 5 օրում ինչ կարող էի սովորացնել զինվորին։ 5 օրում ինչ կհասցնեի, նրանց ընդունեցի, հագցրեցի, զենք տվեցի։ Չկարողացա ոչ մի պատրաստություն անցկացնել։ Բայց եթե նրանց ինձ տային 10-15 օր առաջ, ես նրանց կպատրաստեի կռվի, պատերազմը 44 օր չէր տևի, 20 օրում կվերջանար։ Պատերազմի ամեն օրը երկրին միլիարդավոր դոլարներ են արժեցել։ Ամեն օր։ Ինչքան պատերազմը երկարում էր, մեր տնտեսությունը տուժում էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31