Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի տպավորություն է, որ այստեղ դրված է միայն իշխանություն ունենալու խնդիրը եւ ոչ թե պետական շահը»․ Սուրեն Պետրոսյան

Հոկտեմբեր 22,2022 21:44

Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, նախկին-ներկա փակուղուց դուրս գալու նպատակով «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը այսօր երկրորդ քննարկումն էր կազմակերպել արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքական դերակատարների եւ բոլոր ցանկացողների համար, որոնք ունեն  փոխհամաձայնություն՝ ձեւավորված չորս սկզբունքների շուրջ:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը կլոր սեղանին մասնակցող ուժերին եւ անհատներին ներկայացրեց վերոնշյալ չորս սկզբունքները:

  • Գործող իշխանությունների հեռացում:
  • Նախկին բոլոր իշխանությունների վերարտադրության եւ նրանց հետ համագործակցության բացառում:
  • Հակաարեւմտյան կողմնորոշման եւ դրսեւորման բացառում:
  • Հակառուսական կողմնորոշման եւ դրսեւորման բացառում:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ հարաբերական այս անդորրը շատերին կարող է հույս ներշնչել, որ գործընթացները գնում են կարգավորման: Սակայն համոզվածություն արտահայտեց, որ հանրության մեջ մեծամասնությունը շատ լավ հասկանում է, որ մենք կանգնած ենք գոյաբանական սպառնալիքների առաջ, որ գործող իշխանությունը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը ոչ միայն աղերս չունի Հայաստանի Հանրապետության շահի հետ, այլ հստակ, շատ մեծ հավանականությամբ, լինելու է կործանարար:

Այդուհանդերձ, քաղաքական դերակատարների վարքը որեւէ փոփոխության չի ենթարկվել, գործընթացներ չեն գեներացվում, որպեսզի այդ փաստաթղթի ստորագրումը կանխվի: «Կասկածելիորեն տպավորությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրը սպասում է, որ փաստաթուղթը ստորագրվի, որից հետո կարող են գեներացվել քաղաքական գործընթացներ, որոնք կարող են տանել իշխանափոխության, ինչը կազմակերպելը կլինի շատ ավելի հեշտ:Եվ այնպիսի տպավորություն է, որ այստեղ դրված է միայն իշխանություն ունենալու խնդիրը եւ ոչ թե պետական շահը»,- ասաց նա եւ հարց հնչեցրեց, թե ինչն է խանգարում, որպեսզի իրենք այս հատվածում կարողանան գեներացնել այդ գործընթացները:

Պարոն Պետրոսյանը քննարկման մասնակիցներին հորդորեց այս անգամ ոչ թե քննարկել անցյալը, անել անպտուղ վերլուծություններ, այլ կազմակերպել հստակ գործողությունների քննարկում, սահմանել հստակ ժամանակահատված եւ ներկայացնել նպատակին հասնելու կոնկրետ տեխնոլոգիաները: Նա նշեց, որ սկիզբ է դրվելու հստակ գործողությունների, որոնք իրենց տրամաբանությամբ տանելու են շատ որոշակի արդյունքի: Սուրեն Պետրոսյանը ներկայացրեց գործընթացը սկսելու եւ հաջողություն արձանագրելու իր պատկերացրած չորս առաջարկներից կազմված  տարբերակը՝ գաղափար, մարդ, ռեսուրս, տեխնոլոգիաներ:

Սուրեն Պետրոսյանի համոզմամբ, այս նախաձեռնությունում հաջողության հասնելու համար առավել կարեւոր է ոչ թե  քանակը, ինչպես շատերն են մտածում, այլ որակը, թե որքանով է  մարդը գիտակցում իր դերը եւ ինչպիսի պատասխանատվություն է պատրաստ ստանձնել:

Քննարկման ժամանակ հնչեցին հարցեր, որոնց տրվեցին պատասխաններ, եղան նաեւ որոշակի առաջարկներ, որոնք քննարկելու համար նախաձեռնության  աջակիցները կհավաքվեն ամենամոտ ապագայում, քանի որ ժամանակ այլեւս չկա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31