Հակոբ Հակոբյանի առաջնորդությամբ դեռևս 90-ականներին հիմնադրված «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը վերսկսել է ակտիվ գործունեությունը՝ համակ ուշադրության կենտրոնում պահելով հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի անվտանգության համապարփակ խնդիրները։
Համագործակցելով Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ՝ կազմակերպության հարյուրավոր նվիրյալ կամավորներ այս պահին էլ գիշերուզօր իրենց հերթապահ ծառայությունն են իրականացնում կազմակերպության վերապահությանը վստահված սահմանային հատվածներից մեկի պաշտպանությունը։
Չցանկանալով ծանրաբեռնել բանակին՝ «Ոգու փորձություն»-ն ամբողջությամբ ինքնուրույնաբար ապահովում է կազմակերպության ծառայության ընթացքում հարյուրավոր անդամների նյութական ապահովության հիմնական պատասխանատվությունը։
«Ոգու փորձության» տղաների հետ հայրենիքի սահմանները պաշտպանում են Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի կամավորները, Հովսեփ Հովսեփյանի «մահապարտների» խումբը և «Սև հովազ» ջոկատի կամավորները, որոնց շարքերում 44-օրյա պատերազմում անմահացավ Ռուստամ Գասպարյանի որդին՝ Ռոման Գասպարյանը։
«Ոգու փորձության» հովանու ներքո կամավորագրվածների մեծ մասը մասնակցել է Արցախի ու Հայաստանի պաշտպանության համար մարտերին։ Նրանք, հայրենիք պետականության կողքին, բոլորը մեկ ընտանիքի պես, համախմբված, պաշտպանում ենք սրբազան հայրենիքի սահմանները։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ