Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե «մատոռը» սխալ է սարքված․ պետք է ստեղծել ազգային պետություն»․ Արթուր Արմին

Հոկտեմբեր 22,2022 16:30

«ՀՀ գոյատևման և զարգացման միակ ճանապարհը ազգային պետությունն է»,- «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողովի եզրափակիչ պլենար նիստի ժամանակ հայտարարեց հայագետ, մշակութաբան Արթուր Արմինը։

Ըստ նրա՝ մեզ պետք է կացութաձևի փոփոխություն։ Նա մանրամասնեց․ «Առնվազն ռազմավարական բացառիկ նշանակության տնտեսական միավորները պետք է ունենան ազգային սեփականություն։ Համաշխարհային փորձն էլ է դա ասում։ Չենք գիտակցում։ Երեսուն տարվա անկախ օլիգարխիկ համակարգը ոչ մի զարգացման չի տանում։ Ի սկզբանե «մատոռը» սխալ է սարքված։ Ուստի այդ դեպքում ոչ մի բան չի աշխատելու»։

Ըստ նրա՝ ազգային պետության ստեղծման համար պետք է ազգայնական իշխանություն, որը վարչական, պետական լծակներն օգտագործում է պետություն կառուցելու համար։ Սակայն, Արթուր Արմինի կարծիքով, մեզանում դա առաջիկայում տեսանելի չէ։ Խոսելով վերջին ընտրությունների արդյունքների մասին՝ նա ասաց․ «Այդ տոկոսներն արդեն խոսում են սպառողական հասարակության հետաքրքրությունների, նպատակների և սկզբունքայնությունից դուրս միայն ատելության և սոցիալական անտագոնիզմի մասին»։

Ստեղծված իրավիճակից ելքի համար նա մի քանի առաջարկ արեց։ Օրինակ՝ ստեղծել հայագիտական հետազոտությունների կենտրոն, որը կզբաղվի հայի ինքնության քարոզով և կրթությամբ։ Ստեղծել հայոց լեզվի և պատմության տեսահոլովակային համացանցային դպրոցներ։ Ըստ նրա՝ ցանկացած գործողություն պետք է դնել «բիզնես ռելսերի» վրա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31