Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է, վե՞րջ՝ այդքանից հետո ասեմ՝ թող գան, իմ հայրենիքը կործանե՞ն։ Շատերն ասում են՝ ՌԴ-ն ի՞նչ է արել, ինչո՞ւ պետք է իրենց համար կռվենք»․ Արա Աբրահամյան

Հոկտեմբեր 22,2022 14:51

«Բացառվում էր՝ լիներ այն, ինչ եղավ, եթե չլիներ այս իշխանությունը»,-  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը։

Ըստ նրա՝ այսօրվա իշխանություններն այսօր բոլոր պայմանները ստեղծում են, որ մենք վախենանք։ Նա մանրամասնեց․ «Այսօր Ադրբեջանն ասում է՝ սա կվերցնեմ, նա կվերցնեմ, անընդհատ հայհոյում են։ Ի՞նչ խաղաղության պայմանագիր, որ նայում են՝ ինչ են ասում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Ասում են՝ սա մեր սարն է, նա՝ մերը։ Ամեն բան անում են, որ մենք վախենանք։ Իսկ մեր իշխանությունները երբևէ չեն ասում՝ մենք քաջ ենք, մենք կհաղթենք, մենք հետ ենք վերադարձնելու Ղարաբաղը՝ Շուշին էլ, Գետաշենն էլ, մնացած տարածքներն էլ հետը։ Մենք երիտասարդների ենք դաստիարակում, որոնց հանձնվելու օրինակ ենք տարածում»։

Արա Աբրահամյանը վստահեցրեց՝ իրենք էլ են ուզում խաղաղություն, բայց հարցրեց՝ ի՞նչ գնով ու ասաց․ «Թուրքիայի հետ սահմանը բացեք։ Ո՞վ է ասում՝ չբացենք։ Բայց բացենք ի՞նչ գնով, ի՞նչ է տալիս մեզ։ Պետք է քննարկվենք։ Մի խումբ մարդիկ հավաքվել են, քննարկել, փորձագետների խումբ են, բայց արդյոք նրանք տեղյակ են այդ ամենից»։

Հարցին՝ որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ ի՞նչ տվյալներ ունի ՌԴ-ի կողմից պատերազմող, ռազմաճակատում գտնվող հայերի մասին, Արա Աբրահամյանն ասաց․ «Հայ ժողովուրդն աշխարհում միակ ժողովուրդը չէ, որ մեծ սփյուռք ունի, միակներից մեկն ենք, որ ուզում է ոչ միայն խաղաղություն, այլև ուզում է, որ ամեն երկրում լինի խաղաղություն։  Չկա մի երկիր, որտեղ  հայ չկա։ Իհարկե, հայերը կռվում են, ունենք հերոսներ, կռվում են հայերը, Ուկրաինայում էլ են կռվում։ Այնտեղի հայերը պաշտպանում են իրենց հայրենիքը, Ռուսաստանի հայերն էլ՝ իրենց հայրենիքը»։

Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, նա պատասխանեց․ «Դա նեղ մոտեցում է։ Մենք ապրում ենք այդ երկրում, այդ երկիրը մեզ կրթություն, առողջություն է տալիս, տալիս համապատասխան գիտելիքներ, և մենք դառնում ենք համաշխարհային մարդ։ Ի՞նչ է, վե՞րջ, այդքանից հետո ասեմ՝ թող գան, իմ հայրենիքը կործանե՞ն։ Շատերն ասում են՝ ՌԴ-ն ի՞նչ է արել, ինչո՞ւ պետք է իրենց համար կռվենք։ Աշխարհի մակարդակով կարող եմ տալ հարյուրավոր մարդկանց օրինակներ, որոնք Ռուսաստանից են դուրս եկել։ Տարածքն էլ այն մարդկանց համար է, որ իրենց հասկացողությունն ունեն»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եղբայր, դու ուրիշ կերպ չէիր էլ կարող խոսել, քանի որ ապրում ես Ռուսաստանում, այնտեղ ունես եկամտաբեր բիզնեսներ և մեծահարուստ մարդ ես: Եթե այլ կերպ խոսեիր, ապա դրանից հետո բիզնեսներդ կտուժեին, քո որդուն կամ թոռանդ կզորակոչեին և կուղարկեին ռազմաճակատ, որ կռվի ուկրաինական բանակում գտնվող հայի դեմ: Փաստորեն դու արդարացնում ես, որ ռազմաճակատի հակադիր կողմերում գտվող հայերն իրար կոտորեն՝ հանուն իրենց ռուսական և ուկրաինական «հայրենիքների՞»: Հայերը ցրվել են աշխարհի տարբեր եկրներ ու աստիճանաբար ձուլվելով տեղի ազգերին, որպես հայ վերանում են: Եվ դա դեռ քիչ է, դու էլ առաջարկում ես, որ իրար կոտորելով վերանա՞ն:

    Այս պահի ամենաճիշտ լուծումն այն է, որ պատերազմող երկրներում ապրող բոլոր հայերը, առաջացած դժվարությունները հաղթահարելով, վերադառնան իրենց իսկական Հայրենիքը և եթե անհրաժեշտություն լինի, այդ դեպքում կռվեն իրենց իսկական թշնամու դեմ:
    Պատմությունը ցույց է տվել, որ մեծ ցնցումների ժամանակ հայ ազգը ճիշտ լուծումներ չի գտել և ահռելի կորուստներ է ունեցել, բայց մինչև հիմա դրանից ճիշտ հետևություններ չի անում: Այսօր էլ, կարծես, մեզ դրսևորում ենք այնպես, ինչպես դրսևորել ենք 100 տարի առաջ: Այդ է պատճառը, որ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր Աստված» կամ «Վերացող քո տեսակը պարտվում է Բելին» երգերը փոթորկում են հայի հոգին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31