Հայաստանի Գրողների Միության կլոր սրահում սեղի ունեցավ հրապարակախոս, արձակագիր Անժելա Սահակյանի «Արցախապատում» հրապարակախոսական հոդվածների 2-րդ ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը գրել է Փարիզի հայկական ռադիոյի իր «Արցախապատում» հաղորդաշարից առանձնացրած նյութերից։
Անժելա Սահակյանը հաղորդումները պատրաստել է՝ հիմք ունենալով Արցախի պատմությունից, Արցախի ազատագրական պայքարի տարիներին հրատարակված գրքերից, հայ և օտար մամուլում տպագրված նյութերից:
Գիրքը, որը հրատարակվել է Վահան Զատիկյանի ընտանիքի հովանավորությամբ, նվիրվում է Արցախի ազատագրման պայքարում նահատակված հերոս զինվորների հիշատակին։
Յուրաքանչյուր հաղորդման օրը և տարեթիվը նշված է այն պատճառով, որպեսզի ընթերցողի կողմից ճիշտ ընկալվի տվյալ ժամանակահատվածի իրադարձությունը, նշված է գրքում:
Ներկաները շնորհավորեցին և շնորհակալություն հայտնեցին Անժելա Սահակյանին «Արցախապատում» գրքի լույս ընծայման համար։ Հեղինակը վերջում հավելեց. «Մեր ողջ ներուժը պետք է դնենք հայոց բանակը զինելու համար, պետք չէ հավատանք թշնամու խոսքերին, թշնամու հայտարարած զինադադարին»:
Նարե ԽԱՆԱՂՅԱՆ