Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ռուսներն ինչ ապուշ բան անում են Ուկրաինայում՝ Արցախի ղեկավարությունը ողջունում է». «Առերեսում»

Հոկտեմբեր 22,2022 14:00

Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում միջազգային խաղացողները նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում եւ ընդգծեց․ «Ընդհանուր առմամբ Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության՝ թե որպես խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, չեմ պատկերացնում․․․Մանավանդ այս վերջին աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, որոնց հետեւում եմ։ Իհարկե, մեզ համար անկախությունն է գլխավորը, ազգերի ինքնորոշման իրավունքը, բայց առանց Ռուսաստանի Դաշնության երաշխավորության ես չեմ պատկերացնում Արցախի ապագան»:

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերից մեկը՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Արայիկ Հարությունյանը երեւի ուզում է որպես ռազմական հանցագործ գնալ Հաագա (Արդարադատության միջազգային դատարան. խմբ): Արցախը երեք հայտարարություն է արել, որոնք բավարար են, որ ամբողջ ղեկավարությունը գնա Հաագայով. Ռուսաստանն արդեն ահաբեկիչ երկիր է (ԵԽԽՎ-ն Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է որպես «ահաբեկչական ռեժիմ».- խմբ), Ռուսաստանը ցեղասպանություն իրականացնող երկիր է, Ռուսաստանը անեքսիա է իրականացնում Ուկրաինայում, հղի կանանց սպանում են հրթիռներով՝ նույն բանը, ինչ անում էր Ադրբեջանն Արցախի նկատմամբ: Չգիտեմ՝ կամ ուղեղներն է պակաս, կամ կաշառվել են, կամ ուղղակի անգրագետ են…»:

Մեր դիտարկմանը, թե գուցե ուղղակի այլընտրանք չեն տեսնում՝ սոցիոլոգն արձագանքեց. «Նույնիսկ ակվարիումում ձուկն է այլընտրանք տեսնում: Պիտի պուճուր ժամանակից լավ պարապած պիտի լինես՝ չգիտեմ. մարդ կա՝ բոքսի են տանում, իրենց երեւի տարել են դեբիլի: Ես ուրիշ կերպ չեմ կարող դա մեկնաբանել: 8 ամիս է՝ պատերազմ է ընթանում, իրենք 8 ամսվա մեջ ստաբիլ, ամիսը մեկ ուղղակի ապականում են բոլոր հնարավոր տարբերակները՝ Արցախի բնակչությանը ներկայացնելու որպես ուղղակի մարդկանց, ովքեր մարդասիրական իրավունքներին ինչ որ կերպ հետեւում են»: Հավելեց. «Ռուսներն ինչ ապուշ բան անում են Ուկրաինայում՝ Արցախի ղեկավարությունը ողջունում է»:

Մյուս հյուրը՝ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը որպես օրինակ վկայակոչեց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ՌԴ-ին միավորման որոշման առնչությամբ Արցախի ԱԺ խմբակցությունների արած հայտարարությունը. «Քաղաքական տեսանկյունից կատարյալ ապուշություն է այսօր այդպիսի հայտարարություն անելը»:

Այդ հայտարարությունը Կարեն Սարգսյանը այսպես գնահատեց. «Ասում են՝ քանի որ Ռուսաստանը ճանաչեց Զապորոժիեն, Խերսոնը՝ եկեք ինձ էլ ճանաչեք… Ո՞նց կարող ես դու քեզ տանես, այդ իրավիճակում դնես այն պարագայում, երբ ԱՄՆ նահանգներ են անկախությունդ ճանաչել»:

Դավիթ Ստեփանյանի եւ Կարեն Սարգսյանի ամբողջական զրույցը «Առերեսում» հաղորդաշարում դիտեք այսօր 22.00-ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31