Ս․թ․ հոկտեմբերի 21-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) հյուրընկալեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Քննարկման թեման Հայաստանի անվտանգային միջավայրը և մարտահրավերներն էին ս․թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակաշրջանում, որի ընթացքում արծարծվեցին ռազմաքաղաքական և անվտանգային գործոնների, իրադարձությունների ու միտումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։
ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետների մասնակցությամբ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, միջազգային հարաբերությունների փոփոխության պարագայում հավանական նոր սպառնալիքներին Հայաստանի արձագանքելու կարողություններին։ Քննարկվել են նաև Հայաստանի կարողությունները, դրանց մեծացման հնարավորությունները՝ առկա ու առաջացող ռիսկերը կառավարելի հունի մեջ պահելու նպատակադրմամբ։
Քննարկման ընթացքում Ա․ Գրիգորյանը ներկայացրել է ընթացող բանակցային գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանի գործընկեր պետությունների երկկողմ հարաբերությունները խորացնելուն ուղղված գործունեության վերաբերյալ մանրամասներ։
Հանդիպումն անցավ գործնական ու ջերմ մթնոլորտում, կարևորվեց հանդիպումները կանոնավոր կերպով անցկացնելու պայմանավորվածությունը։
Կարդացեք նաև
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) լրատվական ծառայություն