Չերնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունը: Նախորդ օրը կիսաեզրափակչում Հայաստանի երրորդ ներկայացուցիչը` 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, հավասար պայքարում զիջեց ռինգի տերերից Բոյանա Գոյկովիչին:
Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Սոնա Հարությունյանը եւ Եկատերինա Սիչեւան նվաճել են բրոնզե մեդալ, իսկ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը եզրափակչում է եւ պայքարելու է Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ