Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց այդ էլ ահռելի լիազորություններ ունեցող վարչապետին հնարավորություն է տրվում որոշել, թե ում ինչքան ծառայողական մեքենա տրամադրվի․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2022 12:10

Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։

Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել են կառավարությունն ու լիազոր մարմինը՝ Պետգույքի կառավարման կոմիտեն։
ՏԿԵ նախարարությունն առաջարկում է օրենքը լրացնել նոր դրույթներով եւ այնպես անել, որ վարչապետը հաստատի, թե որ պաշտոնյաները պետք է ծառայողական մեքենա ունենան։

Նախագիծը ՏԿԵ նախարարությունը հետեւյալ կերպ է հիմնավորում․ «Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել եւ արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները եւ շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է»։

Ստացվում է, որ առանց այդ էլ ահռելի լիազորություններ ունեցող վարչապետին հնարավորություն է տրվում անգամ այս հարցն իր տիրույթ տանել եւ որոշել, թե ում ինչքան ծառայողական մեքենա տրամադրվի։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31