Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2022 12:05

ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անհամապատասխանություններ հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պետական աջակցության ծրագրով սուբսիդավորվող վարկերը նախատեսվածից բարձր տոկոսադրույքով է տրամադրել ֆերմերներին:

Օրինակ՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրով սուբսիդավորումը պետք է իրականացներ այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեին 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին եւ կոոպերատիվներին՝ 0 %, սակայն թվով 110 վարկերից 3-ի սուբսիդավորումն իրականացվել է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվել են 5 տոկոս տոկոսադրույքով՝ նախատեսված 2 տոկոսի փոխարեն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում նախարարությունում ներքին աուդիտի համակարգը չի գործել։ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հանրային հատվածի կազմակերպության ղեկավարը պետք է ապահովեր կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը եւ գործունեությունը, որը, ըստ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի, պետք է գործեր նախարարի ենթակայության ներքո։

Ներքին աուդիտի իրականացման ստորաբաժանում նախարարության կառուցվածքում, սակայն, չի ստեղծվել, իսկ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ ներքին աուդիտը իրականացնելու համար հրավիրված անձանց գնման ընթացակարգեր չի կազմակերպվել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31