Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում պայքարը սկսեցին ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության մասնակիցները:
Մեկնարկային օրը Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը սկսելով որակավորման փուլից` հաջորդաբար պարտության է մատնել Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի եւ Ղազախստանի ներկայացուցիչներին: Այսօր մեր ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում չեմպիոնի տիտղոսը վիճարկելու է թուրք Համզա Ալաքայի հետ:
79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի հույս է պահպանում, բայց դրա համար նա դեռ պետք է նախ հաղթի սփոփիչ գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ