Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայտարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է․ «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2022 11:35

2020թ.-ին բռնկված կորոնավիրուսի համավարակի պատճառով օրվա իշխանության ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումների քողի ներքո Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու նպատակները հօդս ցնդեցին: Թեեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Թովմասյանին, այնուամենայիվ, զրկեց ՍԴ նախագահի պաշտոնից, բայց ՍԴ անդամությունից հեռացնելու մեխանիզմներ այդպես էլ չգտավ: Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանին Սերժ Սարգսյանի դրածո ու լատենտ Հանրապետական էր համարում եւ որեւէ կերպ չէր պատրաստվում հանդուրժել, որ ՍԴ-ում կարող է դե յուրե անդամակցությունը դադարեցրած, բայց դե ֆակտո կուսակցական անձ լինել:

Նույն Նիկոլ Փաշինյանը, սակայն, այժմ որեւէ խնդիր չի տեսնում, ավելին՝ գուցե ողջունում է, որ բոլորովին վերջերս կուսակցականի կրծքանշանի արժանացած Կարեն Անդրեասյանը, որն, իր խոսքերով, ոգեշնչվում է Փաշինյանի լուսանկարից, կարող է Բարձրագույն դատական խորհրդում հայտնվել, ավելին՝ նախագահել Բարձրագույն դատական խորհուրդը:

Բայց հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն Անդրեասյանի, որ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ ակնդետ նայում է Փաշինյանի՝ իր աշխատասենյակի պատից կախված լուսանկարին, Թովմասյանը գոնե արտաքուստ ՍԴ նախագահ եղած ժամանակ անձի ֆետիշացմամբ չէր զբաղվում:

Արձանագրենք նաեւ, որ իրավապահ համակարգի ոչ կուսակցական լինելու մասին մանիպուլյատիվ հայտարարություններով Փաշինյանը նորից ու նորից ստել է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31