Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին լրագրողերի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի անվտանգային խնդիրներին ու ադրբեջանական կողմի ագրեսիային՝ հավաստիացրեց, որ կապանցիներն այլեւս անհանգստանալու առիթ չունեն, քանի որ ինքը արդեն Կապանում է։
«Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որեւէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ եւ կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության եւ բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար եւս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց նա։
Հիշեցենք, հոկտեմբերի 21-ին Կապանում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները կապի մեջ են, հանդիպումներ, քննարկումներ են ընթանում։ Հույս ունեմ, որ երբեք կարիք չի լինի Հայաստանին հարձակողական զենք տրամադրել»,-ասաց հյուպատոսը։
Մորթեզա Աբեդիի խոսքով, Իրանը բազմիցս ասել է, որ պետք է հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ երկրների տարածքային ամբողջականությունը։ «Մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Մենք խաղաղ ու կայուն Հայաստան ենք ուզում։ Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են»,-նշել է նորանշանակ հյուպատոսը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ