Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «Հայաստանի իշխանության գործունեության արդյունքում արցախահայությունը հայտնվել է ցեղասպանական սպառնալիքի, Սյունիքը` հայաթափման վտանգի տակ»

Հոկտեմբեր 21,2022 22:33

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է Արցախի անվտանգության ապահովման շուրջ Հայաստանի գործող իշխանության հայտարարություններին:

«Ըստ էության կարելի է ասել, որ Հայաստանը պաշտոնապես` թե առաջին դեմքի միջոցով, թե այլոց, որոնք ուղղակի կամ անուղղակի պատասխանատու են արտաքին քաղաքականության եւ անվտանգության համար, հայտարարեց, որ ինքն այլեւս ոչ միայն Արցախի անվտանգության, այլեւ ընդհանրապես Արցախի երաշխավորը չէ: Ես համոզված եմ, որ ժամանակին կսկսեն քննարկել նաեւ Արցախի ֆինանսական աջակցության կրճատման խնդիրը: Ենթադրում եմ` գործը դրան էլ կհասնի: Խնդիրը թողնվում է բացառապես Ադրբեջան-Ռուսաստան-Արցախ ուղղակի բանակցություններին:

Սա նշանակում է` արձանագրել, որ Հայաստանի իշխանության գործունեության կամ անգործության արդյունքում արցախահայությունը բառացիորեն հայտնվել է հայրենազրկման, ցեղասպանական սպառնալիքի տակ: Եվ հուսալ, որ այլ երկրները, ի դեպ, առաջնորդվելով բացառապես իրենց շահերից` կդառնան  Արցախին 120 հազարանոց ժողովրդի ճակատագրի երաշխավորը, ողբերգությունից զերծ պահողը, ես այդպիսի պատրանքների չեմ հավատում»,-ասաց պարոն Հարությունյանը:

Անդրադառնալով ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու եւ ամրապնդվելու խնդրին` նախկին վարչապետն ասաց. «Կարծում եք պատահական է, որ նրանք Ջերմուկի մերձակա բարձունքներում են: Հիմա գնացեք եւ յուրաքանչյուր ջերմուկցու հարցրեք, թե ինքն իրեն հիմա անվտանգ է զգում: Իհարկե, ոչ: Այսօր ադրբեջանցիներն ամրապնդում են իրենց դիրքերը Ջերմուկի բարձունքներում: Եվ վտանգված է ոչ միայն Ջերմուկը, այլեւ Հայաստանը Սյունիքին կապող ամբողջ ճանապարհը:

Հաջորդ քայլը` ասեմ, թե ինչն է լինելու: Մեկ, երկու ամիս հետո այդ ճանապարհով երթեւեկող երկու-երեք մեքենաներից մեկի վրա կրակելու են: Այդ ճանապարհը այլեւս կդառնա երթեւեկության, հաղորդակցության համար վտանգավոր: Արդյունքում կամաց-կամաց կապը Սյունիքի հետ կզրոյանա: Ու դրա արդյունքում էլ կլինի Սյունիքի հայաթափումը: Սա է նրանց ուզածը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31