Լրահոս
Օրվա լրահոսը

«Արբանյակն 90%-ով պատրաստ է շահագործման․ ավելի արագ, քան նախատեսում էինք»․ փոխնախարար

Հոկտեմբեր 21,2022 22:22

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Ինչպես զեկուցեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, կոնվենցիայի նպատակն է՝ զարգացնել համագործակցությունը խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետագա հետազոտման եւ օգտագործման բնագավառում, ինչպես նաեւ տիեզերական տեխնիկայի եւ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը՝ ի շահ կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունների ժողովուրդների:

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոխնախարարից հարցրեց․ «Թեեւ հարցը օրակարգի հետ կապ չունի, բայց մեր արբանյակն արդեն տիեզերքում է։ Հասկանում եմ, որ շատ բան գաղտնիության տիրույթում է, բայց ի՞նչ կարող եք ասել»: Ավետ Պողոսյանը պատասխանեց․ «Նախանշված ժամկետներից ավելի արագ ժամկետներում ենք նախատեսում նպատակների իրականացումը։ Արբանյակը մինչեւ այս պահը 100%-ով բոլոր փորձարկումներն ու թեստավորումներն անցել են նորմալ։ Այսօր ստացել եմ հաշվետվությունը։ Կարելի է ասել՝ 90%-ով այն պատրաստ է շահագործման․ ավելի արագ, քան նախատեսում էինք»։

Գաղտնիությունից ելնելով՝ փոխնախարարն այլ տվյալներ չասաց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչ հարց տվողը, ինչ պատասխանողը…
    Ինչ հարցը, ինչ պատասխանը…
    Համատարած խեղճություն: «Գաղտնիությունն» էլ միակ փրկօղակն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31