Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում Ալավերդի խոշորացված համայնքում

Հոկտեմբեր 21,2022 21:21

Հոկտեմբերի 11-ին բաց քվեարկությամբ «Ապրելու երկիր կուսակցության» թեկնածու Արկադի Թամազյանն ընտրվեց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար: Այդ ժամանակ վերջինս ասաց, որ համայնքապետարանի ներկա աշխատակազմն աշխատանքից չի ազատվելու, ծանուցումներ  կստանան, սակայն կշարունակեն աշխատել:

Aravot.am-ը զրուցեց Արկադի Թամազյանի հետ, պարզելու համար, թե արդո՞ք կադրային փոփոխություններ սպասվում են համայնքապետարան կազմում, թե՞ ոչ. «Այս պահին քաղաքապետարանում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այն մարդիկ, որոնք, որ ունակ են, որ կարողացել են իրենց համայնքներում որպես մասնագետներ դրսեւորվել, հնարավորություն կունենան նորից աշխատելու: Բայց ինչ վերաբերվում է մեր թիմին, իհարկե թիմը պետք է հանդես գա: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ չեն կարող աշխատել»:

Թամրազյանը տեղեկացրեց, որ աշխատակիցներն արդեն իսկ ստացել են աշխատանքից ազատման ծանուցագրեր. «Ուզենք, թե չուզենք համայնքը վերաձեւավորվում է: Բոլորն արդեն իսկ ծանուցված են եւ աշխատանքից ազատվելու են: Դրանից հետո արդեն նոր համայնքի նոր կազմում ձեւավորվելու դեպքում, եթե կլինեն մարդիկ, որոնք որ իրենց անցած ճանապարհը՝ աշխատանքային պրոցեսին վերաբերվող նորմալ անցած կլինեն, կարող են նաեւ աշխատել, ի՞նչ խնդիր կա»:

Համայնքի ավագանին կազմված է 27 անդամից: Նրանցից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր», 13-ը՝ «Ապրելու երկիր» եւս 1 ավագանու անդամ էլ ներկայացում է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս օրերի ընթացքում հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ, Թամազյանն ասաց, որ չեն եղել նման հանդիպումներ, միաժամանակ հույս հայտնեց, որ առաջիկայում իրենք նույնպես կմասնակցեն կառավարման գործընթացին. «Հանդիպումներ չեն եղել, բայց մարդիկ կան լսել են, որ իրենք պատրաստվում են մասնակցել ավագանու նիստերին: Հուսով եմ, որ կմասնակցեն եւ համայնքային կյանքին իրենց մասնակցությունը կունենան»:

Ալավերդի խոշորացված համայնքի կազմում ընդգրկված է 3 քաղաքային ՝ Ալավերդի, Շամլուղ, Ախթալա քաղաքները եւ 25 բնակավայրեր: Բնակչությունը կազմում է մոտ 42 հազար:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31