Առաջարկվում է լրացում եւ փոփոխություններ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքների այն բոլոր հոդվածներում, որոնք կարգավորում են տեսալսողական մեդիայի ոլորտը: Փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր չի լինի հանրային մուլտիպլեքսում ունենալ տեսալսողական մեդիամիջոցներ, որոնց անվանումները կամ ապրանքային նշանները նույնական կամ շփոթության աստիճանի նման կլինեն վերջին հինգ տարում շահումով խաղի (ինտերնետ շահումով խաղի) կամ վիճակախաղի գործունեությամբ զբաղվող ապրանքանիշերի կամ ընկերությունների անվանումների հետ, ինչպես նաեւ կհստակեցվեն այն իրավահարաբերությունները, որոնք կարգավորում են գովազդի հեռարձակումը տեսալսողական մեդիայով, կհամապատասխանեցվեն ինչպես գործող տեսալսողական մեդիա օրենսդրությանը, այնպես էլ՝ արդի միջազգային կարգավորումներին:
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կվերացվեն տեսալսողական մեդիայի՝ օրենսդրության հետ հակասությունները եւ կհստակեցվեն օրենքում օգտագործվող հասկացությունները:
Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով