Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի կառավարության շենքի վնասված գույքը «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման փորձի հետ

Հոկտեմբեր 21,2022 20:22

«Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման փորձ կատարելու գործով  այսօրվա դատական նիստի ժամանակ դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունները:

Հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին, ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին եւ ՀՅԴ-ական Գառնիկ Մելքումյանին:

Առաջադրված մեղադրանքները պաշտպանական կողմը որակում է քաղաքական հետապնդում:

Ապա դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Այսօրվա նիստում դատախազը ներկայացրեց նոյեմբերի 9-10-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ կառավարության շենքում վնասված ապրանքների փորձագիտական եզրակացությունը:

Ավելի վաղ, պաշտպանական կողմը միջնորդել էր հրապարակել բոլոր ապացույցները: Նպատակը՝ ցույց տալ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի տարբեր իրադարձություններ արհեստականորեն կցվում են այս գործին եւ ըստ այդմ էլ ձեւավորվում է մեղադրանքը:

«Դատարանում ես զարմանք արտահայտեցի՝ ասելով՝ ի՞նչ կապ ունի այս ամենը մեր գործի հետ: Դատախազը պատասխանեց, որ փաստաբաններն են միջնորդել, որպեսզի ապացույցները ամբողջությամբ հրապարակվեն: Իսկ փաստաբանները, պարզ է, թե ինչի համար էին միջնորդել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Եսայանը:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 2-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31