Սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին Վայոց ձորի մարզ այցի համար և ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սուվերեն տարածքի դեմ սանձազերծած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ստեղծված իրավիճակը:
Քննարկումից հետո կողմերը երկուստեք համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
Կարդացեք նաև
Այնուհետ մարզպետը, հրամանատարը և պատվիրակության անդամներն այցելեցին Ջերմուկի տարածաշրջան, ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Վայոց ձորի մարզպետարան