«Երբ պարոն Թորոսյանն ասում է, որ իրենք լավագույնն են, որ կարող են ապացուցել, ես չեմ կասկածում։ Վստահաբար, ձեր մոտ էլ կան լավագույն ուսանողներ, որոնք ձեր թվարկած լավագույն համալսարանների ուսանողներին չեն զիջում։ Մենք դա չենք էլ ուզում փոխել, ես այդպես եմ պատկերացնում»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով բուհերի խոշորացման վերաբերյալ Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Տիգրան Թորոսյանի գնահատականներին։
«Որեւէ մեկը չի ուզում լավ բանը վերացնել։ Հակառակը, ուզում ենք լավը հնարավորինս շատ տարածել։ Շատ ուրախ եմ, որ դուք, որպես դասախոսներ, կոշտ գնահատական եք տալիս իրավիճակին։ Ինձ ուրախացնում է այդ անկեղծությունը։ Պարոն Թորոսյան, դուք էլ եք գտնում, որ այո, լավ չի վիճակը եւ ինչ-որ բան պետք է անել»,-նշեց Սիսակ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ու ֆիզիկական սպորտի եւ կուլտուրայի պետական ինստիտուտի միավորման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ է շրջանառվել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ