Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրիով անցնող ավտոճանապարհի և երկաթուղու կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից․ Օվերչուկ. «Ազատություն» ռ/կ

Հոկտեմբեր 21,2022 19:20

«Ազատություն». Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ Մեղրիով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։ Ռուսաստանցի պաշտոնյան հավելել է, որ միևնույն ժամանակ Իրանով անցնող, Հայաստանը շրջանցող ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը արդեն հաջորդ տարի պատրաստ կլինի։

«Հայաստանի կամ Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բացումը հատուկ դեր կխաղա Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ձևավորման գործում», – հայտարարել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի ռուս համանախագահը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված «Արտադրված է Ռուսաստանում» համաժողովին։

«Հենց Հարավային Կովկասում է այսօր ձևավորվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ վարձավճար ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է նոր ճանապարհներ կառուցել՝ Ադրբեջանի հետ համաձայնության դեպքում, Հայաստանի օրենսդրության համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31