Ալբանիայի Դյուրրես քաղաքում Հայաստանի ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մ20 պայքարում 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը օրվա ընթացքում երկրորդ ոսկին բերեց Հայաստանի հավաքականի հաշվարկին: Երկամարտում արձանագրելով 340 կիլոգրամ արդյունք՝ մեր ծանրորդը բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Նա մեկ փոքր ոսկե մեդալ էլ նվաճեց հրում վարժությունում (185 կգ) ու մեկ արծաթ՝ պոկումում (155 կգ):
Սուրենի հետ այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ Գեւորգ Ղահրամանյանը, որը հրում վարժությունում կրկնեց իր թիմակցի ցուցանիշը եւ դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Պոկումում նա 140 կգ-ով 7-րդն էր, երկամարտում 325 կգ-ով՝ 5-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ