«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ է ստացել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչներից, որ քաղաքի բակային տարածքներում ոչնչացվում են կանաչ տարածքները շինարարության համար:
Վնասում են ծառերը, վառում են, կտրում, բների մոտ ցեմենտ են լցնում, որ ծառերը չորանան:
Բնակիչները 100-ից ավելի նման ծառ են հաշվել քաղաքում՝ հիմնականում 3-րդ և 6-րդ թաղամասերում:
Ծառերի տեղում ավտոտնակ կամ խանութ են կառուցում:
Կարդացեք նաև
ԷկոԼուրը խնդրի առնչությամբ հարցումներ է ուղարկել ՀՀ Կոտայքի մարզպետարան, Չարենցավանի համայնքապետարան, ինչպես նաև ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Լուսանկարները՝ Չարենցավանի բնակչուհի Անահիտ Խեչոյանի