Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձ է արվում պատասխանել Կապանում իրանական կողմի նախաձեռնությանը»․ իրանագետը՝ Էրդողանի հայտարարության մասին

Հոկտեմբեր 21,2022 18:10

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում հիմնել Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն։ Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից։

«Ակնհայտ է, որ բռնազավթված Շուշիում հյուպատոսության բացումը որեւէ նպատակ չի հետապնդում, քան ադրբեջանաթուրքական դաշինքի ագրեսիվ վարքագիծն ի ցույց դնելը։ Բոլորիս համար պարզ է, որ Արցախից բռնազավթված այդ կարեւոր հայկական քաղաքում բնակչություն չկա, հետեւաբար հյուպատոսության բացումը անիմաստ է դառնում, եթե այն չի կարող սպասարկել բնակչությանը»,-ասաց Վարդան Ոսկանյանը։

Վարդան Ոսկանյան

«Դա տեղավորվում է ադրբեջանաթուրքական դաշինքի «տրամաբանության» շրջանակներում, նաեւ Շուշիում ստորագրված տխրահռչակ հռչակագրի սահմաններում։ Ակնհայտ է, որ ադրբեջանաթուրքական կողմը դրանով նաեւ փորձ է կատարում պատասխանել իրանական կողմի նախաձեռնությանը՝ Կապանում հյուպատոսություն բացելուն, որի բացման արարողությունն այսօր է, եւ բացումը իրականացվելու է անձամբ Իրանի արտգործնախարարի ձեռամբ։

Հետեւաբար, բացի ագրեսիվ վարքագծի դրսեւորում լինելուց՝ զուտ գործնական տիրույթում այն որեւէ նշանակություն չունի։ Ակնհայտ է, որ հայկական կողմից պետք է այս մասին բարձրաձայնողներ լինեն թե Արցախի հանրապետության, թե Հայաստանի հանրապետության կողմից, որովհետեւ Շուշին Արցախի հանրապետությունից ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող տարածք է, որը ադրբեջանցի բռնազավթիչները թուրքական ահաբեկչական անմիջական աջակցությամբ կարողացել են ձեռք գցել 44-օրյա պատերազմի ընթացքում»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31