Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 01.01.2022-15.10.2022թթ. ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ թվով 15 հակադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով նկատողություն, 9-ի մասով նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել է ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում՝ թվով 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն:
Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ