Սլովենիայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի «Արծաթե գոտի» միջազգային անդրանիկ մրցաշարը:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց հոնկոնգցի Տամ Չուն Հինի հետ եւ բոլոր երեք ռաունդներում առավելության հասավ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը 5:0 հաշվով շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ