Ալբանիայում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում կրտսեր տարիքային խմբում հանդես եկող 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը երեք ոսկե մեդալ նվաճեց:
Շնորհիվ մարզուհու եւ մարզիչների վարած մարտավարական գրագետ պայքարի, Միլենան պոկում վարժությունում 99 կգ-ով արժանացավ փոքր ոսկե մեդալի, այնուհետեւ հրումում բարձրացնելով 120 կգ՝ կրկնեց հաջողությունը եւ երկամարտի 219 կգ արդյունքով նվաճեց մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ