«Նման բան չկա, որ հակառակորդը կարող է Ջերմուկը հավասարեցնել հողին, այս պահին մեր դիրքերն ավելի լավն են»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Վայքի քաղաքապետ Մխիթար Մաթեւոսյանը այն տեղեկություններին, թե թշնամու՝ սեպտեմբերյան հարձակումից հետո Ջերմուկը խոցելի է դարձել, հայկական կողմը դիրքերի զգալի մասը կորցրել է:
Քաղաքապետը, սակայն, դժվարացավ ասել, թե սեպտեմբերյան հարձակումից հետո հայկական կողմը քանի դիրք զիջեց թշնամուն:
Նրա խոսքով, թեեւ միայն տեղեկություններ են տարածվում, թե ինչպես է թշնամին ինտենսիվ աշխատանքներ տանում գրաված դիրքերում, սակայն, այնպես չէ,որ հայկական կողմը չի պատրաստվում. «Մերոնք էլ են պատրաստվում, այնպես չէ, որ մեր զինված ուժերը պատրաստ չեն: Որ մերոնք ուզենան իրենց կհավասարեցնեն հատակին»: Քաղաքապետն անպատասխան թողեց հարցը, թե ինչու մերոնք չեն ուզում թշնամուն հավասարեցնել հատակին:
Այլ հարցերի պատասխան մեր զրուցակիցը չուներ՝ խորհուրդ տվեց դիմել ՊՆ-ին:
Կարդացեք նաև
Դիրքային կորուստներին վերաբերող հարցերը ՊՆ խոսնակը խոստացավ պատասխանել գրավոր ձեւով, իսկ Ջերմուկի քաղաքապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ